Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթանում է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով դեռեւս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության և համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը: Այն նպաստում է տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական ու օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրում ներգրավված են փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և փոքր վերամշակողներ: ՕԳԱՆ ծրագիրը նպաստում է նաև հայ ֆերմերների ու վերամշակողների, ինչպես նաև հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև կապերի հաստատմանը: Բացի այդ` օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային օրգանական տոնավաճառներին: Ստորև ներկայացված «Օրգանական մեղրի արտադրության պատմությունը» ֆիլմը պատրաստվել է ՕԳԱՆ ծրագրի շրջանակներում:
Ֆիլմի հերոս` Պարույր Սևակ գյուղում ծնված և մեծացած մեղվապահ Սամվել Կիրակոսյանը, անկախ որևէ խոչընդոտից, իրագործել է իր երազանքը և հաջողության հասել՝ արտադրելով ՕՐԳԱՆԱԿԱՆ մեղր` առանց բնությանը և մարդու առողջությանը վնաս հասցնելու: Նա կարողացել է պայքարել ծառացած դժվարությունների դեմ և արտադրել բարձրորակ օրգանական մեղր իր և Հայաստանի բոլոր երեխաների համար:
Ցավոք, ֆիլմի թողարկումից հետո մեղվաբույծը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Ֆիլմը նվիրված է Սամվել Կիրակոսյանի հիշատակին: Վերոնշյալ ֆիլմը` ստորև:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին