|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կառավարության ԸՕ-ի բարեփոխման «մասնագիտական» հանձնաժողովը սեփական տեսլականով օրենսգիրքն է վերաձեւում, ՀՀԿ-ն դրան զուգահեռ մտածում է, թե ինչպես զրոյացված վարկանիշը փրկի ու պատշաճորեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Իսկ այդ ընտրությունները որքան ուշ լինեն, այնքան լավ ՀՀԿ-ի համար: Մեր տեղեկություններով, աշնանը հետաքրքիր վերափոխումներ են հնարավոր նախկին իշխող կուսակցությունում՝ նոր մոտեցումներով ու որակով կներկայանան հասարակությանը: Անշուշտ, ՀՀԿ-ում հույս չունեն, թե նախկինի պես 60 տոկոս «կխփեն», բայց մեծ նվաճում կհամարեն նույնիսկ 10-15 տոկոս վաստակելը: «Չի կարող այս երկրի ակունքում կանգնած ուժն այդքան հեշտ կորչել-գնալ:
Ի վերջո, ԱԱԾ-ի բացահայտումների «հերոսները» ոչ մի կապ չունեն ՀՀԿ-ի հետ: Ո՛չ Սերժ Սարգսյանի եղբայրները, ո՛չ թիկնազորի պետը, ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ էլ Արա Վարդանյանը հանրապետական կուսակցության անդամներ չեն, ինչու՞ պիտի նրանց մեղքը ողջ կուսակցության վզին փաթաթեն, ինչո՞վ են մեղավոր ազնիվ կուսակցականները»,- իր վրդովմունքը փոխանցեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: