|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ժխտում է, որ երեկ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն դեմ քվեարկողներից մեկն ինքն է եղել:
«Բայց ո՞վ ասեց, որ ես եմ էղե: Ես ասեցի` կողմ եմ քվեարկե: Ի՞նչ մուտիլովկա եք անում»,- ասաց նա, ապա հավելեց. «Ո՞վ ա ասում, որ նման տեղեկություն կա, ես չեմ»:
Իսկ թե ինչպե՞ս է վերաբերվում այն անձանց, ովքեր դեմ են քվեարկել, Ալեքսանյանը պատասխանեց. «Շատ վատ եմ վերաբերվում»:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանին կայցելի՞, արձագանքեց. «Խի՞ պիտի այցելեմ, մթոմ Մանվել Գրիգորյանին էս 4 տարի ա` շատ եմ այցելել, որ հիմա այցելեմ»: