Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` Թանդիլյանն ինտելեկտուալ, ճիշտ գործիչ է։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
«Ես սա ասում եմ որպես ոչ թե գործընկեր, այլ մարդ, որն առնվազն 30 տարի ճանաչում է Մանե Թանդիլյանին։ Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերվում նման որոշմանը»,- ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով Թանդիլյանի հրաժարականին։
Հարցին՝ արդյո՞ք սա չի խոսում կառավարության ճաքերի մասին, նա արձագանքեց. «Դա կառավարության ճաքերն են, թե ճաքերը չեն, չեմ կարող ասել, որ հետո չասեք` նախկին իշխանությունը չարախնդում է։ Դա կառավարության ներքին խնդիրն է։ Ես ասել եմ՝ մենք կառավարությանը գոտկատեղից ներքև հարված չենք տալու»։
Հարցին՝ ողջունո՞ւմ է Փաշինյանի քայլը` շարունակել պարտադիր կուտակային համակարգը, որը ներդրվել էր ՀՀԿ-ի կողմից, Շարմազանովը պատասխանեց, որ Փաշինյանի` դեռևս վարչապետի թեկնածու եղած ժամանակ ինքը նշել է, որ ընդդիմադիր գործիչն իշխանություն տեղափոխվելիս չպետք է իր հայեցակարգը փոխի։ «Երբ ինքը գովաբանում էր ԵԱՏՄ-ն, ես ասացի` ո՞րն է երաշխիքը, որ Դուք այլ հարցերում չեք փոխելու Ձեր դիրքորոշումը՝ լինելով իշխանություն»,- հիշեցրեց նա։