Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեմ կարծում, թե որևէ ընկերություն կարող է Հայաստանի գյուղացու կամ քաղաքացու հետ շանտաժով խոսել: Այս մասին ՀՀ վարչապետն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալությունով պայմանավորված գյուղացիները մտահոգություն ունեն մթերումների հետ կապված։ Ավելի վաղ Ղազարյանն ասուլիսում նշել էր, որ ընկերությունը դադարեցնելու է մթերումները։
«Դա շատ վատ գործելակերպ է: Ստացվում է, ցանկացած ընկերություն կարող է ասել՝ այ հարկեր եք ուզում մեզնից, ուրեմն գյուղացու նկատմամբ սա կանենք, այն կանենք, սա ի՞նչ խոսելու ձև է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: