Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վեոլիա Ջուր» ընկերության հետ գործընկերության նոր էջ ենք բացելու: Այս մասին Մասիս քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այն պրոֆեսիոնալ ընդունակություններ ունեցող ընկերություն է:
«Նրա հասանելիության ոլորտում է մեր ջրի խնդիրների լուծումը: Իհարկե, մենք քննադատել ենք ընկերությանը, քննադատություններ կան, բայց պետք է արձանագրել, որ Երևանում ջրի խնդիրների մասով էական առաջընթաց կա, որոնք պետք է նաև մարզ առ մարզ լուծենք: Այստեղ այլ խնդիր էլ կա, և «Վեոլա Ջուր»-ն արդարացի է, որ կառավարությունը ևս որոշակի ներդրումային պարտավորություններ պիտի կատարի, և պիտի անպայման աշխատենք այդ ուղղությամբ: Մենք ոռոգման ջրի կորուստներից ենք խոսում, բայց խմելու ջրի ոլորտում նույն խնդիրն ունենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Ըստ Փաշինյանի՝ ջրի 60-70 տոկոս կորուստ ունենք, ինչը նշանակում է՝ խմելու ջրի ամեն հարյուր լիտրից 60-70 լիտր կորչում է: «Երևանին հիմնականում ապահովում են Գառնու և Ապարանի որակյալ ջրով, և եթե կորուստների կրճատման հաշվին այդ ջուրը հերիքի, ապա կհասնի նաև Մասիս, որ այս քաղաքին արտեզյան ոչ որակյալ ջուր չմատակարարեն: Մեր երկրին անհարիր է, որ մինչև հիմա ծորակի ջուրը խմելու համար պիտանի չէ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ Հայաստանում խմելու բարձրորակ ջրի քանակի խնդիր չկա իրականում, կա այդ ջուրը ճիշտ կառավարելու խնդիր: