|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին։
Դրագին օրեր առաջ Էրդողանին անվանել էր «բռնապետ» (...որի հետ պետք է աշխատել): Թուրքիայի նախագահն, իր հերթին, Դրագիին մեղադրել է անդաստիարակության մեջ, շեշտել, որ նա դադարեցրել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը, և հիշեցրել, որ Իտալիայի քաղաքացիներն ընդհանրապես չեն ընտրում վարչապետին:
Երկու երկրների քաղաքական գործիչների հակամարտությունը սկսվել է սկանդալային «աթոռի միջադեպից» Էրդողանի և Եվրամիության ղեկավարների հանդիպման ժամանակ: Ի պաշտպանություն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ ԵՄ Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Դրագին Էրդողանին բռնապետ էր անվանել: