Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն բողոքի դիմում է ուղարկել ֆրանսիական Le Point ամսագրի, լրագրող Էթիեն Ժերնելի և միջազգային բաժնի խմբագիր Ռոման Գյուբերի դեմ: Ըստ Էրդողանի՝ հոկտեմբերի 24-ին ամսագրի գլխավոր շապիկի նկարը վիրավորանք է Թուրքիայի նախագահի նկատմամբ. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայում նախատեսվում է քրեական պատասխանատվություն երկրի նախագահին վիրավորելու համար: Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը 11 էջանոց դիմում է ուղարկել դատախազություն: Նա նշել է, որ ֆրանսիացիների թույլ տված արտահայտությունները չի կարելի արդարացնել խոսքի և մտքի ազատության տեսանկյունից: Ըստ փաստաբանի՝ նրանք վիրավորել են նախագահի պատիվն ու արժանապատվությունը:
Le Point-ի գլխավոր շապիկի վրա պատկերված է Էրդողանը՝ զինվորական ողջույն անելիս, նկարի վրա ֆրանսերեն գրված է L'éradicateur՝ արմատախիլ անող: Սա կապված է այն բանի հետ, որի հոկտեմբերի 9-ին Էրդողանի սկսած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո քրդերը հարկադրաբար լքել են իրենց բնակավայրերը: