|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սոցինտերնը հայտարարությամբ է հանդես եկել Սոցինտերնի անդամ բելառուսական «Նարոդնայա գրամադա» կուսակցության ղեկավար, Սոցինտերնի Կովկասի, ԱՊՀ-ի և Սև ծովի շրջանային հանձնախմբի համանախագահ Միկոլայ Ստատկևիչի ձերբակալության կապակցությամբ. ապրիլի 9-ին նա դատապարտվել է 15 օրվա ազատազրկման` սոցիալական ցանցերում ստալինյան բռնաճնշումների զոհերի համար աղոթելու կոչ ուղղելու համար:
Սոցինտերնը հիշեցնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է վերացնել փայտե խաչերը, որոնք դրված են եղել Կուրապատիի հուշակոթողի մոտ, որտեղ գտնվում են 1930-1940-ականներին սպանվածների գերեզմանները:
Սոցինտերնը հիշեցնում է նաև, որ 2010թ. Ստատկևիչը նախագահի թեկնածու էր և դատապարտվել էր ավելի քան 5 տարի ազատազրկման ընտրություններից հետո բազմամարդ ցույցերի ժամանակ արված հայտարարությունների համար: Նա Բելառուսի ընդդիմության գլխավոր դեմքն է և 2020-ին նախատեսված նախագահական ընտրություններում թեկնածու:
Սոցինտերն իր բոլոր անդամներին կոչ է անում սատարել Բելառուսի, Արևադարձային Գվինեայի եւ Չադի` Սոցինտերնի անդամներին, ինչպես նաեւ բռնատիրական այլ վարչակարգերի տակ կքող անդամներին, որոնք իրենց դերակատարումն ունեն իրենց երկրներում ժողովրդավարական ապագան ապահովելու գործում: