|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Այսօր խորհրդարանում էր նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Նա վարչապետի ընտրություններից հետո լրագրողներին ասաց, որ շատ ուրախ է նոր Հայաստանի համար, բայց գործը հիմա է սկսվում:
«Խոչընդոտներ էլ, վստահ եմ, պիտի լինեն, ժամանակ ու համբերություն պիտի լինի, բայց սա շատ լավ սկիզբ է»,- նշեց երգիչը։
Ըստ նրա` վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանի վարկանիշն աշխարհում բարձրացել է, և շատ երկրներ սկսել են հարգանքով վերաբերվել Հայաստանին։
Հարցին` արդյո՞ք ունի Հայաստանում ապրելու մտադրություն, երաժիշտը պատասխանեց. «Ես թափառական անձ եմ, դրա համար մի տեղ ապրելու կարիք չունեմ։ Սիրում եմ տարբեր տեղեր ապրել: Անպայման Հայաստան էլ պիտի ապրեմ»։