|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրել է․
«Սիրելի’ հայ ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։
Սուրբ Ծնունդը համախմբում է աշխարհի բոլոր քրիստոնյաներին ու հիշեցնում այն սիրո և հանդուրժողականության մասին, որոնք պետք է լինեն մեր կյանքի հիմքում: Այն նաև խթանում է մեր հոգևոր եւ ընտանեկան արժեքների մասին խորհելը՝ սերմանելով համբերություն, ներողամտություն, զորեղ հավատ, միմյանց հանդեպ սեր եւ բարի վերաբերմունք:
Սիրելի՛ հայ ժողովուրդ, թող այս տոնը խաղաղություն բերի մեր երկրին: Աստված պահապան մեր հայ ազգին եւ Հայաստանի Հանրապետությանը:
Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. Ձեզ եւ Մեզ մեծ ավետիս»։