|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Նոր սերունդ» ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե նոյեմբերի 15-18-ը Երևանում նախատեսված ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը տեղափոխվել է այլ երկիր:
«Ֆորումն իրականացվելու է, այն լինելու է բացառապես փակ քննարկման ձեւաչափով: Քննարկումը փակ կլինի նաեւ լրատվամիջոցի ներկայացուցիչների համար, ցանկացած տեսանկարահանում նույնպես կարգելվի»:
Սերգեյ Գաբրիելյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ գեյ-շքերթ կամ որեւէ հանրային միջոցառում նախատեսված չէ, նույնիսկ դրոշներ չեն լինի:
«Քննարկմանը կմասնակցի մոտ 40 անձ, ովքեր սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում կխոսեն ԼԳԲՏ համայնքի խնդիրների մասին եւ կփորձեն դրանց համար լուծումներ գտնել»,-եզրափակեց Սերգեյ Գաբրիելյանը: