Փոխարժեքներ
01 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.62 |
EUR | ⚊ | € 421.19 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 503.29 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 12-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Սոթք-Քարվաճառ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա է մառախուղ:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված մոտ 200 ավտոմեքենա: