|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այս տարի Հայաստանը Կաննի կինոփառատոնին կներկայացվի ոչ միայն ֆիլմարտադրությամբ, այլ նաև տուրիզմով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի Հայաստանը ներկայացվի որպես լավագույն ֆիլմարտադրության վայր: «Համագործակցում ենք համաշխարհային կինոկրթական դպրոցի հետ, և հնարավոր է՝ Հայաստանում կինոդպրոց բացվի, սակայն այս մասին մանրամասներն ավելի ուշ կներկայացնենք: Պետք է ասեմ նաև, որ 2017-ին Կաննում Հայաստանի ներկայացվածությունն արդյունավետ էր, մենք կարողացանք Հայաստանը ներկայացնել համաշխարհային կինոշուկայում և գործարար կապեր հաստատել: Այսինքն՝ Կաննին մեր մասնակցության արդյունքը շուտով ֆիլմարտադրության մեջ կերևա»,- ասաց Ամիրյանը:
Նախարարի գնահատմամբ՝ Կաննում Հայաստանի մասնակցությունը նոր հնարավորությունների առիթ է դառնում: