|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հրանտ Դինքի եղբոր աղջկա՝ Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմը մասնակցելու է Ստամբուլի 32-րդ կինոփառատոնին:
Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը: «Սարոյանի երկիրը» ֆիլմը ներկայացնում է 1964 թվականին հայ մեծ գրող, ամերիկաբնակ Վիլիամ Սարոյանի ուղեւորությունն իր պապերի հողը՝ Արեւմտյան Հայաստան։
Ստամբուլի մշակույթի եւ արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպվող կինոփառատոնը սկսվելու է մարտի 30-ին:
Նշենք, որ Վիլիամ Սարոյանի ծնողները 1905-ին պարտադրված լքել են Բիթլիսը եւ մեկնել ԱՄՆ։ Վիլիամ Սարոյանը 1964-ին կարողանում է թուրք հայտնի գրող Յաշար Քեմալի ուղեկցությամբ այցելել Բիթլիս։