|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին ժամը 10:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում առկա է մառախուղ:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: