ԱՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է գերատեսչության նոր պաշտոնական կայքէջի և «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմի շնորհանդեսները:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Նա ասել է, որ իրենց
նոր կայքումտեղ են գտել ոլորտին վերաբերող նոր փաստաթղթեր, հետաքրքիր նյութեր, ինչպես նաև կառույցի առաջնահերթություններին վերաբորող տեղեկություններ:
Խոսելով «Արցախ․ պատմություն և հակամարտություն» խորագիրը կրող տեսաֆիլմի մասին՝ նախարարը նշել է, որ այն հիմնականում պատրաստված է արտաքին լսարանի համար և հասանելի է երկու լեզուներով՝ ռուսերեն ու անգլերեն։
Շնորհանդեսին ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանն էլ ներկայացրել է կայքէջի կառուցվածքն ու բովանդակությունը:
«Կայքէջը ստեղծվել է վերջին տեխնոլոգիաների կիրառմամբ, որի բովանդակությունն առայժմ հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Կայքէջում համապարփակ տեղեկատվություն է ներկայացված Արցախի Հանրապետության, ԱԳՆ և արտերկրում գործող Արցախի մշտական ներկայացուցչությունների գործունեության, ինչպես նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ թվում՝ ԱՀ միջազգային ճանաչման և միջազգային կապերի զարգացման մասին։ Նախարարության կայքում զետեղված են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթղթեր»,-մասնավորապես ասել է Ա. Ներսիսյանը և հայտնել, որ կայքն առաջիկայում հասանելի կլինի նաև ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով։