Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստին հանրապետականներն անհամբեր են սպասում, նրանք կարծում են, որ վերջապես հայտնի կդառնա, թե ով է լինելու ՀՀ չորրորդ նախագահը: Սակայն նրանց սպասվում է խորը հիասթափություն, այսօր ևս Սերժ Սարգսյանը չի տա «հետագիծ ունեցող, լեզուներ իմացող, Սփյուռքում ճանաչված, ապաքաղաքական» թեկնածուի անունը: Ընդ որում, որքան երկարում է ժամանակը, այնքան անհավանական թեկնածուների անուններ են հայտնվում:
Օրինակ, Ռուբեն Վարդանյանի անունը, որի լոբբինգը, ըստ լավատեղյակների, իրականացնում է Ռուբեն Հայրապետյանը՝ հայտնի Օգանովսկու աջակցությամբ (ԼՂ պաշտպանության փոխնախարար): Սակայն Ռ. Վարդանյանի հարցը փակված է, որովհետև նա ՀՀ քաղաքացի չէ: Ի դեպ, որքան էլ զավեշտալի է, շրջանառվում է անգամ Նավասարդ Կճոյանի անունը: Ամենալավատեղյակները պնդում են, որ ընտրությունը կայանալու է Արկադի Ղուկասյանի և լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի միջև: Ըստ մեր հավաստի աղբուրների՝ նախագահի անունը հայտնի կդառնա հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, և այդ մասին կհայտարարի անձամբ Սերժ Սարգսյանը՝ բանակի տոնակատարություններին զուգահեռ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում