կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-11 11:11
Հասարակություն

Արամ Ա-ն ընդունել է Զարուհի Փոստանջյանին

Արամ Ա-ն ընդունել է Զարուհի Փոստանջյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին:

Հանդիպմանը ներկա են եղել Սփյուռքի նախարարության լրագրողների հաակարգող խորհուրդն ու նախարարության՝ հասարակական խորհրդի անդամ  Շահան Գանտահարյանը։

Փոստանջյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել իր տեսակետներն ու մտահոգությունները Հայաստանի ներկա ու առաջիկա քաղաքական ու տնտեսական կյանքի վերաբերյալ, հատկապես անդրադառնալով Սփյուռքի հայության ավելի գործոն դերակատարության անհրաժեշտությանը՝ Հայաստանի Հանրապետության հզորացման աշխատանքներում։

Իր հերթին Նորին Սրբությունը նշել է, որ Սփյուռքը կոչված է առանցքային դեր ունենալու պետական կառույցների ամրապնդման և, առհասարակ, հայրենաշինության հարցով, հետեւաբար, հարկ է Սփյուռք-Հայաստան գործակցությունը ավելի ծավալել, որպեսզի Սփյուռքի դերակատարությունը դառնա ավելի հետևողական, ծրագրված ու համապարփակ։

Արամ Ա-ն նաև հիշեցրել է, որ այս մասին ինքն անդրադարձել է դեռևս Հայաստան-Սփյուռք  6-րդ համաժողովի ընթացքում իր պատգամում: