Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս տարվա գարնանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պետք է դառնա ընտանեկան հանգստի վայր, այնտեղ պետք է ռեստորան կառուցվի:
Միտքը միանշանակորեն չընդունվեց, քանի որ շատերը ռեստորանն ընկալեցին` հայկական իրականության մեջ առկա ռեստորաններն աչքի առաջ ունենալով: Այն ասոցացվեց ցածրաճաշակ մշակույթի հետ՝ «ավանդական» քաբաբ-խորոված ճաշակելու հետ:
Yerkir.am-ը հետաքրքրվեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից, թե արդյո՞ք ռեստորանի կառուցումը չեղարկվել է, թե՞ ուղղակի ձգձգվում է: Ամիրյանը պատասխանեց, որ ռեստորան կառուցելու գաղափարը չի չեղարկվել, ուղղակի չեն գտնում համապատասխան ընկերություններ, որոնց հետ համագործակցության շնորհիվ էլ մտահղացումը կյանքի կկոչվի:
«Այն պետք է լինի շատ բարձրաճաշակ, մենք պետք է լավագույնն անենք: Ամեն ինչ առջևում է: Սակայն մինչ այդ՝ մայիսից, օպերայի հետնամասում՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից, կգործի ամառային բացօթյա դահլիճ: Այն կաշխատի յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի: Այնտեղ կհնչի ժամանակակից դասական երաժշտություն»,- ասաց Ամիրյանը:
Հիշեցնենք, որ սոցցանցերում և մշակույթի գործիչների շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել նաև մշակույթի նախարարի այն հայտարարությունը, որ օպերայի թատրոնում արտիստների համար պետք է գործի նաև շոգեբաղնիք: