կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-04 20:49
Հասարակություն

Լևոն Մկրտչյանի հրամանով սահմանվել են դպրոցներում անցկացվելիք քննությունների օրերը

Լևոն Մկրտչյանի հրամանով սահմանվել են դպրոցներում անցկացվելիք քննությունների օրերը

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հաստատել է 2017-2018թթ ուսումնասկան տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման մասին որոշումը:

Ըստ այդմ, 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը:

Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 25-29-ը և/կամ հունիսի 1-23-ը:

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկա(ներ)ի պետական ավարտական քննություն(ներ)ը, որ(ոնք)ը չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություն(ներ) կարող է հանձնել միայն այն առարկա(ներ)ից, որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

 Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 5-ից մինչև 11-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոն (այսուհետև` ԳԹԿ):

 Հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու դիմում-հայտերը հաստատության տնօրենը նույն ձևով ԳԹԿ է փոխանցում փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:

Քննությունները սկսվում են առավոտյան ժամը 10-ին: Սովորողները Հաստատություն են ներկայանում ժամը 900-ին: Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գերազանցության մեդալի (այսուհետ` Մեդալ) հավակնորդ սովորողները թույլատրվում են քննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` Նախարարություն) ներկայացված ցուցակի:

 Քննությունների միջև ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ` Հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով:

 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է. 1) «Մայրենի» առարկայից` թելադրություն. քննությանը տրվում է 60 րոպե 2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 60 րոպե 3) «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարաններում: 4) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում: 5) Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են Հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների:

Առաջադրանքների նյութն ընտրվում է Նախարարության կողմից երաշխավորված և Հաստատությունում գործածվող դասագրքերից: 6) Հաստատության տնօրենը հաստատում է առաջադրանքները, կնքում և ծրարում: Ծրարներից մեկը բացվում է գիտելիքների ստուգման օրը` քննասենյակում, սովորողների ներկայությամբ: 7) Գրավոր աշխատանքը գնահատվում է 10 միավորային համակարգով: Գիտելիքների ստուգումն իրականացնում են դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը:

 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար գրավոր քննության ժամանակ կարող է տրվել լրացուցիչ 30-ից 40 րոպե` ապահովելով երեխայի կարիքին համապատասխան պայմաններ:

 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվող «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (բանավոր, ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների համար) և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ Հաստատության առարկայական մեթոդական միավորումները` Նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:

 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից: Առաջադրանքների նյութն ընտրվում է Նախարարության կողմից երաշխավորված և Հաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից, շտեմարաններից: 1) «Ֆիզկուլտուրա» առարկայի 9-րդ դասարանում պետական ավարտական քննությունը, 12-րդ դասարանում ամփոփիչ ստուգարքը ընդունվում են Հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հետևյալ կազմով. հանձնաժողովի նախագահ, դասավանդող (քննող) ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ:

 Քննությունը կամ ստուգարքը անցկացվում են` համաձայն Նախարարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ ավարտական դասարանների «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունների նորմատիվային պահանջների քննության գնահատումը` 10 միավորային համակարգով:

 9-րդ դասարանի ավարտական քննություններն անցկացվում են. 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` փոխադրություն. քննությանը տրվում է 90 րոպե: 2) «Գրականություն» առարկայից` բանավոր: 3) «Հայոց պատմություն» առարկայից` բանավոր: 4) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 120 րոպե: 5) «Բնագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկայից՝ գրավոր՝ սովորողի ընտրությամբ, քննությանը տրվում է 120 րոպե: 6) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) առարկայից` բանավոր` սովորողի ընտրությամբ. 4 7) «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում): 8) «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար: 9) «Մայրենի լեզու և գրկանություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար:

9-րդ դասարանում անցկացվող «Հայոց լեզու և գրականություն» գրավոր քննության (փոխադրություն) կազմակերպման, անցկացման և գնահատման համար հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով: 11) Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տնօրենը կամ նրա նշանակած ուսուցիչը (հանձնաժողովի նախագահ), տվյալ դասարանում առարկան դասավանդող ուսուցիչը (ստուգող ուսուցիչ ) և ընթերական (տվյալ կամ հարակից առարկայի մասնագետ): Սովորողները քննասենյակում տեղավորվում են վիճակահանության միջոցով: