|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հուլիսի 1-ին մեկամյա երեխայի մահը պատվաստման հետ որևէ կապ չունի, երեխան պատվաստվել է հունիսի 19-ին: Երեխայի մոտ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի էպիկրիզի համաձայն, առկա է եղել «սուր ռեսպիրատոր վարակ, երկկողմանի թոքաբորբ, հիպերթերմիկ, ինտեստինալ համախտանիշ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճանի, ԹԱՇ /թոքերի արհեստական շնչառություն/ վիճակ: Երեխայի մահը պատվաստման հետ բացարձակ կապ չունի»,-նշված է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ մեկամյա երեխան մահացել է պատվաստման հետևանքով: