|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է երեք փոխվարչապետի հետեւյալ կոնֆիգուրացիան՝ Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան եւ դաշնակցական որեւէ մեկը Սերժ Սարգսյանի վարչապետությամբ:
Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը համարվում են ամենառեյտինգային քաղաքական առաջնորդները, եւ նրանց ու մեկ դաշնակցականի ներգրավումը երեք քաղաքական ուժերի կոալիցիան կամբողջացնի, ու Սերժ Սարգսյանը անցնցում կլուծի իր իշխանության համերժացման հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: