Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ներկա է գտնվել Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությանը:
Նշվել է, որ այս եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում:
Նախագիծն իրականացվել է հայաստանցի ներդորղների խմբի (Էդուարդ Մարության, Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան, Հայկ Չոբանյան) միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KFW բանկի կողմից: Ծրագիրն իրականացրել է «Սոլար Փրոդաքշն» ընկերությունը:
Էլեկտրակայանի նախագծումն ու շինարարությունը կատարել է «Արփի Սոլար» ընկերությունը։
Արևային կայանի բացման արարողությունից հետո վարչապետն առանձնազրույց է ունեցել Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտը մեր երկրում տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է, և պետությունը կարևորում է այս բնագավառի դիվերսիֆիկացումը՝ իրականացնելով տարբեր ծրագրեր: Իր հերթին, Ուրբան Ռուսնակը ողջունել է ՀՀ կառավարության քայլերը՝ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: