Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչին, ովքեր Երևան են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել իրավապահ մարմինների միջև սերտ և ամենօրյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջև մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր տեխնոլոգիաներ և հնարավորություններ են ի հայտ գալիս, որոնք նպաստում են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն և աշխատանքի կատարելագործմանը: Նախագահ Սարգսյանը համատեղ նիստի ձևաչափը փոխգործակցության լավ հարթակ է համարել և հաջողություններ մաղթել կոլեգիայի աշխատանքներին:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել նիստը Երևանում բարձր մակարդակով անցկացնելու համար և գոհունակությամբ խոսել համատեղ աշխատանքի արդյունքների մասին: Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները կարևորել են նիստի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է խրախուսել համագործակցությունը ու համատեղ կարևորություն ունեցող մի շարք ուղղություններով փորձի փոխանակում իրականացնել: