Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստի ընթացքում անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները ներկայացրել են Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության, կրթության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրերը: Դրանց շուրջ ծավալվել է լայն քննարկում, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը և այդ ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տվել: Մասնավորապես, Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության, Առողջապահության նախարարներին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին և Ոստիկանության պետին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 20-ը քննարկել ներկայացված բոլոր դիտողությունները, անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագծերը՝ համագործակցելով փորձագետների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ: Բացի այդ, ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսական միջոցներ նախատեսել բյուջեով նախատեսվող գումարների շրջանակներում և անհրաժեշտության դեպքում քննարկման առարկա դարձնել բյուջեի քննարկման ժամանակ: Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է նոյեմբեր ամսին, անհրաժեշտության դեպքում քննարկելով այլ շահագրգիռ մարմինների հետ, ամբողջականացնել փաստաթուղթը՝ ներկայացնելով այն կառավարության քննարկմանը: