Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օբյեկտիվ նախաքննության նպատակով 03.08.2017թ.-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` բազմադրվագ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի քննությամբ բացահայտվել է անձի կողմից ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք:
Այսպես, 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 175-րդ և 177-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել՝ անձի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու վերաբերյալ: Ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով՝ դատարանի որոշման հիման վրա, 2017 թվականի օգոստոսի 9-ին, Արմավիր քաղաքի բնակիչ Ն. Հ.-ի բնակարանում և աշխատավայրում կատարված խուզարկություններով վերջինիս բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է թմրամիջոցի նմանվող 48.5 գրամ, իսկ աշխատավայրից` 421 գրամ քաշով, մանրացված և չորացված դեղնականաչավուն զանգված, որի մի մասը լցված է եղել 18 նույնատիպ թղթե փաթեթների մեջ:
Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Ն. Հ.-ն նույն օրը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով: