|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն առաջիկա օրերին տապը մայրաքաղաքում կշարունակվի: Ըստ այդմ, շոգ եղանակով պայմանավորված՝ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում շարունակվում է երկհերթ, առանձին դեպքերում նաև եռահերթ ոռոգումը: Շենգավիթ, Ավան և Նոր Նորք, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանների որոշ հատվածներում գործընթացն ապահովվում է նաև խորքային հորերից մղվող ջրով:
Միաժամանակ ՀՀ ԱԻՆ տվյալներով մայրաքաղաքում դեռևս առկա է հրդեհավտանգ իրավիճակ, որից ելնելով կտրականապես արգելվում է չոր խոտն այրելը: Զուգահեռաբար, մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է խոտհունձը: Խոտհունձն արագացնելու անհրաժեշտության մասին իրազեկվել են նաև համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները: