կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-11 11:35
Մշակույթ

Իմ ֆիլմերում ես լրիվ մերկ եմ. Վիգեն Չալդրանյան

Իմ ֆիլմերում ես լրիվ մերկ եմ. Վիգեն Չալդրանյան

Վիգեն Չալդրանյանն իր «Ձայն լռության» ֆիլմով մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին. ֆիլմն առաջադրվել է «Հայկական համայնապատկեր» եւ «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգերում:

 

Լրագրողների հետ զրույցում Չալդրանյանը նշեց, որ «Ոսկե ծիրանի» գլխավոր առաքելությունը կինոմթնոլորտի ձեւավորումն է, որի ազդեցությունը տարիներ անց երիտասարդ սերունդը շատ է զգալու: Նա նախ շնորհավորեց Հարություն Խաչատրյանին, Միքայել Ստամբոլցյանին եւ Սուսաննա Հարությունյանին երեկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհված կոչումների եւ պարգեւների համար: Ապա անդրադառնալով ֆիլմին` ասաց, որ այն փորձնական նկարահանումների փուլը չի անցել, եւ դերն է իր դերակատարին գտել:

 

«Ֆիլմի գլխավոր դերակատարին` Մարիամ Դավթյանին, ես գիտեմ շատ վաղուց եւ, իմանալով նրա կարողությունները եւ անփորձ լինելը կինոյի ասպարեզում, քանի որ սա նրա առաջին դերն է, ես ընտրեցի նրան, քանի որ տեսա նրան այս դերում: Ես գոհ եմ Դավթյանից: Ամեն ֆիլմի հետ ես նոր անուններ եմ բացահայտում, չնայած կան նաեւ դերասաններ, որոնց ես «հավատարիմ» եմ մնում»,- ասաց Չալդրանյանը:

 

Ըստ նրա` ֆիլմի նկարահանման ընթացքում իր էներգետիկան փոխանցվում է տեսախցիկին, դատարկված վերադառնում իրեն: Չալդրանյանի հավաստմամբ` իր բոլոր ֆիլմերում, կարծես, ինքը կադրում լինի:

 

Ֆիլմի նկարահանման աշխատանքներին երկար են պատրաստվել, եւ եթե թատրոնում, ըստ Չալդրանյանի, դու կարող ես ժամանակի ընթացքում շտկել թերությունները, աճել, կինոն այդպես չէ` ինչ արվեց` արվեց: «Ես իմ ֆիլմերում լրիվ մերկ եմ, անկեղծ` մինչեւ վերջ»,- ընդգծեց նա:

 

Ֆիլմի գլխավոր դերակատար Մարիամ Դավթյանը նշեց, որ իր հերոսուհուն շատ է սիրում, կերպարը շատ հոգեհարազատ է իրեն, թեեւ, ցավոք, նրա նման մարդկանց համար այս աշխարհում տեղ չկա:

 

Ֆիլմը սփյուռքահայ արվեստագետի ինքնության վերահաստատման նուրբ պատմություն է` իրական փաստերի վրա հիմնված: Ֆիլմի հերոսուհին պատահականորեն հանդիպում է իր «երկրորդ ես»-ին, տեղի է ունենում վերջինիս խղճի հետ երկխոսություն, ինչի արդյունքում էլ պարզվում է ճշմարտությունը....