կարևոր
2446 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 10:07
Քաղաքական

Հակաճգնաժամային խորհուրդը ստեղծվեց. «Հրապարակ»

Հակաճգնաժամային խորհուրդը ստեղծվեց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդ, և հաստատվել է խորհրդի կանոնադրությունը: Նոր կառույցը, ըստ կանոնադրության՝ ձեւավորվել է   պետական իշխանության և հանրային շրջանակների միջև ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով։ Հիշեցնենք, որ խորհրդի ձեւավորման պահանջով անցած ամիսներին հանդես էր գալիս ՀԿ սեկտորի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, որին Արցախում համարում են սորոսական թեւի ներկայացուցիչ: Վերջինս ընդգրկված է խորհրդի կազմում, եթե չասենք, որ նա է ղեկավարում այդ խորհուրդը։

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով է Ա. Հարությունյանն ընդառաջել: 

Արցախում Տիգրան Պետրոսյանին համարում են Նիկոլ Փաշինյանի խոսափողը եւ չհրապարակված ծրագրերի իրականացնողը։ Տիգրան Պետրոսյանը նախօրեին պետք է մասնակցեր է նաեւ ԱՀ նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստին: Սակայն նրան հրավիրելու փաստն այնպես է հունից հանել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին, որ նա բացատրություններ է պահանջել նախագահից, թե ինչ կարգավիճակով եւ իրավունքով է Պետրոսյանը մասնակցելու այդ նիստին և ինքն է հրաժարվել մասնակցել: Մոսիյանի կռիվը ոչ այնքան անձի դեմ է եղել, որքան այն բանի, որ ՀՀ իշխանությունների «աչքն ու ականջը» Արցախում մասնակից չդառնա նեղ կազմով քննարկումներին եւ ինֆորմացիան չհասցնի Երեւան։

Երեկ մեր բազում փորձերը՝ կապվել Արթուր Մոսիյանի և Տիգրան Պետրոսյանի հետ, անհաջողության մատնվեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում