|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 12-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ կայացած նիստում քվեարկությամբ հաստատել է հանձնաժողովին վերապահված ոլորտներում փորձագիտական եւ հետազոտական վերլուծական աջակցություն ցուցաբերելու համար «Անալիտիկ խորհուրդ» անվանումով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարեւորել է ստեղծվելիք աշխատանքային խմբի դերն ու նշել, որ հանձնաժողովի անդամները եւս ներգրավված են խմբում:
Հանձաժողովի անդամները բարձր են գնահատել «Անալիտիկ խորհուրդ» ստեղծելու գաղափարը, հանդես են եկել խումբն այլ անդամներով համալրելու առաջարկներով, ինչն էլ ընդունվել է միաձայն: