Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրաքանչյուր պաշտոնյա էլ գիտի, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Շիրակի դաշնակցական մարզպետին մեկ այլ դաշնակցականով փոխարինելուն: «Կուսակցությունը կարող է որոշել, որ անձը կարող է հետո այլ տեղ աշխատել: Ոչ մի արտառոց բան այդտեղ չի կատարվել»,- ասաց նա:
Անդրադառնալով կառավարության և վարչապետի մասին հարցերին՝ Ռուստամյանն ասաց՝ չի կարող խոսել այն մասին, թե ով է լինելու վարչապետ 5 տարի հետո, կամ` արդյո՞ք Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ ևս 5 տարի:
Արձագանքելով դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ասում է, որ վարչապետը շարունակելու է պաշտոնավարել, և պատճառ չկա, որ նա հրաժարական տա, պատգամավորն ասաց. «Մենք խոսում ենք այս կառավարության մասին: 5 տարի հետո ի՞նչ կլինի, հայտնի չէ»:
Հարցին, թե այս մի քանի ամիսների ընթացքում շոշափելի արդյունքներ տեսե՞լ է, որ իրենց ուժն էլ է վստահության քվե տալիս գործող կառավարությանը, Ռուստամյանը պատասխանեց. «Կառավարության փոխարեն հաշվետվություն չեմ կարող տալ, բայց կառավարությունը բավական լուրջ քայլեր կատարել է: Իհարկե, մենք դա տեսել ենք: Եթե չտեսնեինք, ինչո՞ւ պիտի կոալիցիա կազմեինք»:
Ըստ պատգամավորի՝ մի քանի րոպեում չի կարելի ներկայացնել, թե որոնք են եղել այդ փոփոխությունները:
Հարցին՝ ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում 2018 թվականից հետո, Ռուստամյանը պատասխանեց. «Կգա 2018 թվականը, կտեսնենք: Ես ձեզ նման 15 տարի հետոն չեմ կարողանում տեսնել: Մենք վաղվա եղանակի պրոգնոզը չենք կարողանում տալ, ուզում եք 5 տարվա պրոգնո՞զ տամ»:
Դաշնակցական պատգամավորն ընդգծեց նաև, որ իրենց մատնանշած խնդիրներից կառավարությունը լուծել է, և իրենք վստահության քվե տալու առիթ ունեն: