|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակել Աշոտ Սիմոնյանին: Սիմոնյանն այդ պաշտոնում փոխարինում է Գաբրիել Գյոզալյանին: Կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատված Գյոզալյանն անցել է այլ աշխատանքի:
«Եթե ուշադրություն դարձրել եք, մեր կուսակցության համար շատ սկզբունքային նշանակություն չունի, որ անպայման պետք է տվյալ մարդուն այդտեղ երկար պահենք, կամ չպահենք: Հիմա ավելի երիտասարդ կադր կա»,- ասաց Մկրտչյանը: Նախարարը հավելեց, որ երբ մտան կոալիցիա, փորձառու մարդիկ անհրաժեշտ էին` անցումային խնդիրները կարգավորելու համար, իսկ հիմա, ի դեմս Աշոտ Սիմոնյանի, կա երիտասարդ կադր, որը կարող է խնդիրներին ճիշտ լուծում տալ:
Անդրադառնալով կուլիսներում շրջանառվող խոսակցություններին, որ հաջորդ տարի նաև «Ծառուկյան» դաշինքն է մտնելու իշխանական կոալիցիա, Մկրտչյանը նշեց, որ 20 տարուց ավելի քաղաքականության մեջ է և չի կարող մեկնաբանել մի բան, երբ այն որևէ հիմք չունի. «Կգա 2018 թվականը, կտեսնենք»,-ասաց նա: