Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Իշխան Զաքարյանը լինում է ԱԺ-ում: Ինքս հանդիպել եմ նրա հետ: Այս պահին, եթե չեմ սխալվում, Իշխան Զաքարյանը Մոսկվայում է գտնվում՝ հանդիպումների»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Դիտարկմանը, որ, ըստ մամուլի հրապարակումների, հնարավոր է` Իշխան Զաքարյանին կառավարությունում որևէ աշխատանք վստահվի, և նա լինի «Ծառուկյան» դաշինքից հերթական հրաժարականի դիմում ներկայացնողը, նա արձագանքեց. «Մամուլի հրապարակումների մասին որևէ բան ասել չեմ կարող, բայց Իշխան Զաքարյանից որևէ նման ցանկության, մտադրության մասին չեմ լսել»:
Տոնոյանը վստահեցրեց նաև, որ «Ծառուկյան» դաշինքում որևէ տարաձայնություն չկա: «Հրաժարականները տարաձայնությունների մասի՞ն չեն վկայում, փաստորեն, մարդկանց ընտրյալները չեն լինի խորհրդարանում» հարցին նա պատասխանեց. «Այդ մարդիկ ևս վստահության քվե ունեն, ձայներ ունեն, և ռեյտինգային ընտրկարգը հենց դա էլ ենթադրում է: Կան քաղաքական պայմանավորվածություններ, իսկ դա գործընթաց է»: