Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՎՊ հաշվետվության քննարկումը` առանց ՎՊ նախագահի, այսօր բողոք առաջացրեց ոչ իշխանականների մոտ: Այս քաղաքական ուժերը պահանջում են հարգել օրենքը և հետաձգել քննարկումը` մինչև ժամանի Իշխան Զաքարյանը:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ով եկել էր` ներկայացնելու ՎՊ հաշվետվությունը: «Ինչո՞ւ եմ ես հայտնվել այս ամբիոնին: Այո, օրենքի համաձայն, ՎՊ հաշվետվությունը պետք է ներկայացներ Իշխան Զաքարյանը, մենք դա գիտենք: Նա մի քանի օր առաջ ինձ հրավիրեց իր մոտ, առաջարկեց, որ ես ներկայացնեմ ՎՊ հաշվետվությունը: Որոշեցինք, քննարկեցինք: Բայց կյանքը շատ ավելի հարուստ է, քան կարելի է ծրագրել: Եթե ԱԺ նիստին շատ հարգելի պատճառով չեն կարող ներկա լինել ՎՊ նախագահը և նախագահի տեղակալը, ապա օրենսդրությունն ի՞նչ է ասում, ցավոք, ոչինչ չի ասում: Հռետորական տեսակետից գեղեցիկ է հնչում` որտե՞ղ է Իշխան Զաքարյանը: Ես լավ գիտեմ, որտեղ է նա, ես ընդմիջմանը խոսել եմ նրա հետ հեռախոսով: Նա շատ հեռու չէ, բայց, ցավոք, չի կարող ներկա գտնվել: Բոլորդ էլ գիտեք որտեղ է Իշխան Զաքարյանը: Այո, նա հենց այնտեղ է, որտեղ դուք մտածում եք: Բայց պետք չի, էլի, դրանից մեծ պատմություն սարքել»: