|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելք»-ին հատկացրել են ՀԱԿ խմբակցության տարածքը: Նրանց է հատկացվելու նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին սպասարկած Toyota Camry մեքենան: Զուրաբյանն անձամբ էր վարում այն՝ հաճախ թևը դուրս գցած, արտասահմանյան երաժշտության ներքո:
Ճակատագրի հեգնանքով այժմ թե մեքենան, թե աշխատասենյակը կտնօրինի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ՀԱԿ-ի կազմում ընտրվեց, ապա լքեց խմբակցությունը նաև Զուրաբյանի հետ հակասությունների արդյունքում:
Պատկերացնել կարելի է, թե ինչ «հեղափոխական» մտքեր են գեներացվել Զուրաբյանի մեքենայում և կաբինետում 5 տարի շարունակ, իշխանափոխության կամ «հող հանձնելու» ինչպիսի «ռադիկալ» լուծումներ: Հիմա Փաշինյանը կաշխատի «լևոնական» շնչով ներծծված կաբինետում և կերթևեկի ՀԱԿ-ի քաղաքական զրույցները «գրանցած» մեքենայով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: