Փոխարժեքներ
22 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.16 |
EUR | ⚊ | € 419.99 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 504.2 |
GEL | ⚊ | ₾ 142.18 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, ապա նախագահի խորհրդական, այժմ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Գևորգ Կոստանյանը մանդատ ստանալուն պես պետք է վայր դնի ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի լիազորությունները, քանի որ այն անհամատեղելի է քաղաքական պաշտոնի հետ: Դա նշանակում է, որ կարևոր պաշտոններից մեկը թափուր է՝ ո՞վ կդառնա ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ:
Նրա տեղակալն արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն էր, նրանից բացի՝ կան երեք փոխարինող դատավորներ, ովքեր օգնում են ՀՀ կառավարության ներկայացուցչին: Կոստանյանին օգնում են ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանը, իր նախկին տեղակալ, այժմ ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Տրամաբանորեն, Կոստանյանի՝ պատգամավոր դառնալուց հետո նրանցից մեկնումեկը պետք է դառնա ՀՀ կառավարության ներկայացուցիչ: Սակայն Թաթոյանի դեպքում հնարավոր չի լինի համատեղել, այսինքն՝ մնում է երկու թեկնածու՝ Սիրանուշ Սահակյանը և Էմիլ Բաբայանը։ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը պետք է լինի միջազգային իրավունքի լավ մասնագետ, կատարյալ տիրապետի օտար լեզուների»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում