|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության։ Ուշագրավ է, որ հրավիրվածների մեջ են նաեւ դաշինքի այն ութ անդամները, ովքեր իր կամքին հակառակ մանդատ էին ստացել ԿԸՀ-ից։ Մեզ հասած տեղեկություններով՝ բոլորը ներկա են գտնվելու, բացի Խաչիկ Մանուկյանից։ Ծառուկյանի ընդունելությանը ներկա են լինելու նաեւ նրանք, ովքեր դառնալու են պատգամավոր, «ըմբոստների»՝ մանդատները վայր դնելուց հետո։
Ծառուկյանը ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Այն ընդհանուր առմամբ բաժանվում է 2017թ․ մայիսի 18-ից մինչեւ 2018թ․ ապրիլի 9-ը ու դրանից հետո։ Հաջորդ տարի, արդեն կասկածից վեր է, որ «Ծառուկյան» դաշինքը մաս է կազմելու նոր կառավարությանը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում