կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-24 12:09
Քաղաքական

Թուրքիայի դրոշ վառելն արդարացված է. Զարուհի Փոստանջյան

Թուրքիայի դրոշ վառելն արդարացված է. Զարուհի Փոստանջյան

Մենք պետք է իրավունքի ուժով ճանաչենք մեր պահանջատիրությունը. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

«Արևմտյան Հայաստանը, որը հիմա Թուրքիայի տիրապետության տակ է, մեր բնօրանն է:  Դա հենց Երկիր ծիրանին  է, մեր բնօրանն է:  Հիմա մենք չպետք է սգանք, այլ պետք է  մեր պահանջներն  իրականացնենք: Միայն սգալ, պետություններից պահանջել ճանաչում ճիշտ չէ, մենք պետք է պահանջենք մեր իրավունքների ճանաչում և հատուցում, որոնք նյութական են, բարոյական և տարածքային»,- հայտարարեց նա` կարծիք հայտնելով, որ դա պետք է լինի  մեր արտաքին դիվանագիտության պահանջը:

Ըստ Փոստանջյանի` մենք մինչև հիմա միայն լռել ենք ու սգացել, բայց այլևս այդպես չի լինելու:  

Հարցին` կողմնակի՞ց են Անկարայի հետ`առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, նա պատասխանեց. «Իհարկե, կողմնակից ենք, բայց Թուրքիան ոչ միայն նախապայմաններ ունի, այլև հսկայական ախորժակ: Նրա հետ պետք է խոսես ուրիշ լեզվով: Նրանք պետք է ճանաչեն մեր իրավունքը»:

Փոստանջյանի խոսքով`  ամբողջ աշխարհը ևս վախենում է  ճանաչել մեր իրավունքը: Նա ասաց, որ մենք մի պատմական շրջան ենք մտել, որ իրավունքի ճանաչումնանփոխարինելի գործոն է դարձել:

Հարցին էլ` Թուրքիան նույնիսկ Եվրոպայի հետ հաշվի չի նստում, Երևանն ինչպե՞ս է որևէ բան նրան պարտադրելու, Փոստանջյանն արձագանքեց. «Մենք տեսել ենք` ինչպես են այս տիպի պետությունների բռնապետերը ձախողում, տեսել ենք` Քադաֆիի հետ ինչ տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ Իրաքում: Սա վերաբերում է նաև Էրդողանին: Այդ սպասելիք գործողություններին մենք պետք է պատրաստ լինենք, բոլոր պետությունների` Ռուսաստանի, Եվրոպայի, Իրաքի հետ ունենանք լուրջ հարաբերություններ»:  

Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիայի դրոշ վառելուն, շատերը դա քննադատում են, Փոստանջյանը պատասխանեց, որ մասնակցել է ջահերով երթին: «Թուրքիայի դրոշ վառելն արդարացված է  երիտասարդների կողմից, որովհետև նրանք իրենց բողոքն այդպես արտահայտելու իրավունք ունեն»,- ասաց նա: