|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հայտնել ենք, որ այսօր «Էրեբունի» թանգարանի մոտ կայացել է «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանի ասուլիսը:
Անդրադառնալով հարցին, որ ինքը համարվում է էմոցիոնալ գործիչ և որոշակի շրջանակների կողմից լուրջ չի ընդունվում, Փոստանջյանը նշեց, որ քաղաքական պաշտոնում մարդ պետք է ունենա նաև էմոցիա: «Առանց էմոցիայի` դու չես կարող հաղթահարել որևէ խոչընդոտ, իսկ Հայաստանում ամեն ինչ աղտոտված է, ուրեմն էմոցիաները շատ կարևոր են»,- ասաց նա:
Իսկ թե ինչպիսի՞ քաղաքապետ կլինի Փոստանջյանը, նշեց, որ իրենք ունեն ծրագիր, բայց առաջին պայմանն այն է, որ հանրային միջոցները չպետք է յուրացվեն: Փոստանջյանի կարծիքով` հանրային միջոցները չեն ծառայել իրենց նպատակին, իսկ գողություն չպետք է տեղի ունենա:
Նա անդրադարձավ վերջերս մամուլում հայտնված` Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքի մասին հրապարակումներին: Ըստ Փոստանջյանի` Տարոն Մարգարյանի ունեցվածքի 90 տոկոսը Երևանի բյուջեից է յուրացված: «Բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել այդպիսի ահռելի հարստություն: Դրանք ձեռք են բերվել ապօրինի, որը պետք է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում լինի, իսկ նա անպատժելի է մնացել»,- հայտարարեց նա:
Փոստանջյանի խոսքով` այդպիսի պաշտոնյաների հիմնական արդարացումը լինում է, թե պապերից են ստացել ժառանգություն: Նա նշեց, որ Տարոն Մարգարյանն այդ ունեցվածքը ժառանգություն չի ստացել: