|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական ապրանքով փոխարինելու վերաբերյալ: Ըստ նրա` դրա համար պետք է խրախուսել տեղական արտադրությունը, մասնավորապես` հանքային և կենսաբանական պարարտանյութերի, ինչպես նաև սերմնաբուծությունը:
Վարչապետը գյուղնախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առկա սելեկցիոն կայանների ու սերմնաբուծությամբ զբաղվող կայանների գործունեության խթանման վերաբերյալ առաջարկություններ, ըստ անհրաժեշտության` աշխատանքներում ներգրավել Հայաստանի ագրարային համալսարանի մասնագետներին:
Հանձնարարվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներդրումային ծրագիր ներկայացնել հանքային ու կենսաբանական պարարտանյութերի արտադրության վերաբերյալ:
«Այդ ոլորտը շատ շահութաբեր ու հասկանալի բիզնես է, ընթացքում խոսեք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի»,- ասաց վարչապետը: