կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-26 11:38
Քաղաքական

Արարատի մարզում անթույլատրելի իրավիճակ է. վարչապետի հանձնարարականը

Արարատի մարզում անթույլատրելի իրավիճակ է. վարչապետի հանձնարարականը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման վերաբերյալ հանձնարարական տվեց: Նա նշեց, որ նախկինում հանձնարարական հնչեցվել էր պատասխանատվությունների խստացման մասին, դա մշակման փուլում է:

«Հայտնաբերվել են գերաղտոտվածության դեպքեր: Խիստ անթույլատրելի իրավիճակ է Արարատի մարզի Այնթափ, Նորաբաց, Դարակերտ, Դաշտավան համայնքներում: Արձանագրվել են նաև ոռոգման ու կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր, որոնք վնաս են հասցնում միջավայրին ու գյուղատնտեսությանը»,- ասաց վարչապետը:

Նա ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման ու զարգացման, գյուղատնտեսության և առողջապահության նախարարներին ու ջրպետկոմի նախագահին հանձնարարեց ձեռնարկել ոռոգման ու կոյուղու ջրերի խառնման դեպքերի վերացման միջոցներ: Նաև նշեց, որ պետք է կիրառել օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ մեղավորների նկատմամբ:

«Երկամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմին ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու ու պատճառված վնասների փոխհատուցման ապահովմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ»,- ասաց Կարապետյանը, ապա նշեց, որ պետք է ուսումնասիրել խնդիրը, տալ գնահատականներ ու կիրառել համապատասխան պատժամիջոցներ: