Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր», Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածները և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
Երևան քաղաքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան և «Մեղրիի սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ մառախուղ:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: