|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 9-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնաթող կլինի: Այդ պաշտոնին Օլեգ Եսայանին կփոխարինի Վարդան Տողանյանը:
Վարդան Տողանյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (միջազգային հարաբերությունների բաժինը), ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան: 2001թ. ավարտել է ՌԴ գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրան:
Տողանյանի անունը նշվում է այսպես կոչված «Պանամայի փաստաթղթերում», որը տեղեկություններ է պարունակում օֆշորներում գրանցված ընկերությունների եւ դրանց հետ առնչվող մարդկանց վերաբերյալ: Նշվում է նաեւ, որ 2014 թվականին Վարդան Տողանյանը դարձել է ադամանդի վերամշակմամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: