|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչ պայմաններում կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ: Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել էր, որ կոալիցիա կկազմեն ՀՀԿ-ի հետ, եթե որոշումներ կայացնելու վրա իրական ազդեցության հնարավորության երաշխիք տրվի իրենց:
Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այդ մեխանիզմը, Մհեր Շահգելդյանը հստակ պատասխան չտվեց` ասելով միայն, թե ձայների հարաբերակցությունից, ձայների քանակից է կախված: Ըստ նրա` անցած անգամ, երբ կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ, սկզբնական շրջանում կարողանում էին որոշումների վրա ազդեցություն ունենալ, հետո դա փոխվեց: «Իշխանությունը մեզ համար ինքնանպատակ չէ, դրա համար էլ մենք դուրս եկանք կոալիցիայից»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե արդյո՞ք պոպուլիզմ չեն «Հայկական վերածնունդ»-ի նախընտրական խոստումները, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Այն, որ վարչապետը, տարիներ շարունակ աշխատելով մենաշնորհ ունեցող ընկերությունում, հայտարարում է, որ կպայքարի մենաշնորհների դեմ, դա՞ է պոպուլիզմը, թե՞ այն, ինչ մենք ասում ենք ու դրա համար պայքարում»: