| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր խորհրդարանի հերթական նիստի ընթացքում մտքերի փոխանակության փուլում ելույթ ունեցավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ, մինչ բուն նյութին անցնելը, ցանկանում է անդրադառնալ երեկվա` կառավարության հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած դեպքին:
Հիշեցնենք, որ երեկ` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը խաղողի մթերման վերաբերյալ հարց էր ուղղել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, իսկ նախարարն այդ հարցը որակել էր «պոպուլիզմ»:
«Ես ուզում եմ անդրադառնալ մեր պատգամավորի` կառավարության ներկայացուցչին ուղղված շատ լուրջ հարցադրմանը: Խոսքը խաղողի մթերման մասին է: Սա լուրջ խնդիր է գյուղացիների համար: Եթե գյուղատնտեսության նախարարի համար սա առնվազն պոպուլիզմ է, ապա, ինչպես ասում են, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ասաց պատգամավորըը և հավելեց. «Գյուղացիներն այսօր չեն կարողանում իրացնել իրենց մթերքը: Պատգամավորի լրջագույն մտահոգությունը, որը վերաբերում էր բերքի իրացման խնդրին, որակել որպես պոպուլիզմ, ես հենց սա եմ առնվազն պոպուլիզմ համարում»: