կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-06 12:52
Հասարակություն

Փոխոստիկանապետը Դավիթ Սանասարյանին մեղադրեց «կեղծ հերոսության» մեջ

Փոխոստիկանապետը Դավիթ Սանասարյանին մեղադրեց «կեղծ հերոսության» մեջ

Բաղրամյան պողոտայում շարժման նոր համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, դիմելով Վալերի Օսիպյանին, ասաց, որ բանակցությունների կգնան` պայմանով, որ ոստիկանությունը դուրս գա պողոտայից:

«Մենք խաղաղ ցուցարարներ եք, այն  ինչ դուք անեք, սադրանք է դիտվելու, և այստեղ ավելի շատ մարդ կհավաքվի: Մենք երեկոյան ենք որոշելու` ազատենք պողոտան, թե` ոչ: Եթե մի բան եղավ, ոստիկանությունն է պատասխան տալու»,- ասաց Սանասարյանը:

Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Անընդունելի է, որ Դուք ոստիկանության հետ խոսում եք պայմանների լեզվով, և հիմա այդ Դուք եք սադրում նման հայտարարություններով»:

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Դավիթ Սանասարյանին հորդորում էր անցնել օրինական դաշտ և հավաքը տեղափոխել Ազատության հրապարակ: Փոխոստիկանապետը ձերբակալությունով սպառնաց Սանասարյանին, նա էլ պատասխանեց, որ պատրաստ է դրան, միայն թե ժողովրդի հետ ոչինչ չլինի:

«Ձեր ասածը կեղծ հերոսություն է»,- պատասխանեց Հունան Պողոսյանը, ինչը զայրացրեց Դավիթ Սանասարյանին: «Չեմ վախենում, ձերբակալեք»,- ասաց նա` հավելելով, որ ներկա պահին ցուցարարները քիչ են, և հնարավոր չէ նրանց կարծիքը պարզել, ուրեմն պետք է մինչ երեկո սպասել, իսկ եթե չեն սպասում, ուրեմն ոստիկանությունը սադրում է:

շենք, որ այս պահին մի քանի ցուցարարներ արդեն նստել են գետնին: