|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ Լոնդոնում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել՝ կապված մոտեցող «Դորիս» փոթորկի հետ, նշված է Բրիտանական օդերեւութաբանական բյուրոյի հաղորդագրության մեջ, փոխանցում է «РИА Новости»-ն:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ եղանակի վատացման պիկը հինգշաբթի է սպասվում, սակայն արդեն չորեքշաբթի Լոնդոնում քամու ուժգնացում է դիտվել՝ անձրևների ուղեկցությամբ: Դրա հետ մեկտեղ՝ փետրվարի համար օդի ջերմաստիճանն անսովոր բարձր է՝ 14 աստիճան տաքություն:
«Դորիսը» Բրիտանիայում երկար չի մնա: Սպասվում է, որ հինգշաբթի երեկոյան եղանակը նկատելիորեն կլավանա: