Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական, «Վիրահայերի միություն» ՀԿ-ի նախագահ Տաճատ Վարդապետյանը զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 33-րդ տեղը: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իր համար անակնկալ չի եղել ցուցակում ընդգրկվելու փաստը: «Նախապես պայմանավորվածություն չի եղել, պարզապես այդպես է հարմար գտել կուսակցական ղեկավարությունը»,- ասաց Վարդապետյանը:
Հարցին` չի՞ կարծում, որ 33-րդ տեղը ստորին հորիզոնական է, պատասխանեց, որ եթե դա անցողիկ ու լավ տեղ է, ուրեմն դրան է արժանի, իսկ եթե անցողիկ տեղ չէ, ուրեմն էլի դրան է արժանի: «Ես կարծում եմ, որ դա հետ ընկած տեղ չէ, ավելին` դա ինձ համար խորհրդանշական թիվ է` ես 33-ի նկատմամբ ներքին վստահություն ունեմ: Ապավինենք 33 թվի հաջողակությանը»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Տաճատ Վարդապետյանը:
Հարցին, թե արդյո՞ք 33-րդ տեղով կարող է անցնել խորհրդարան, նա պատասխանեց, որ չի կարող ասել, «դա նոստրադամուսյան ժանրից է»:
Տաճատ Վարդապետյանն այն պատգամավորներից է, ով ոչ միայն սիրում է պոեզիան, այլև գրում է: Նա նշեց, որ վերջին ժամանակներս որևէ նոր բան չի գրել, «մուսան մի տեսակ լռում է»: Ըստ Վարդապետյանի` ապրիլի 2-ից հետո, հավանաբար, «մուսան էլի կայցելի»: Նրա խոսքով` գարունը թեև հապաղում է, սակայն գարնան մասին իր գրած բանաստեղծությունը կարող է գարուն բերել:
«Գարուն էր, արևշող մի օր,
Երբ մենք լուռ հանդիպեցինք,
Մեր շուրջը խաղաղ էր, անդորր,
Եվ դու ինձ ամոթխած ժպտացիր,
Հիմա էլ գարուն է վառման
Հուշերս են գլխում նստած,
Ո՞ւր ես իմ սիրո թալիսման,
Մի՞թե հեռացար անդարձ»: