|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան պաշտոնապես հաստատել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եգիպտոսում սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին. տեղեկացնում է mignews.com-ը:
«Մրցավազքին» իմ մասնակցության հարցը դեռ վերջնականապես չի լուծվել, եւ ես չէի ցանկանա իրադարձություններից առաջ ընկնել: Հնարավոր է` իսկապես որոշեմ պայքարել նախագահական աթոռի համար»,- ասել է նա:
Եգիպտոսի Գերագույն խորհրդի նշանակած հատուկ հանձնախումբը երեկ հրապարակել է սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին որոշումը, որը հնարավորություն կընձեռի ընդլայնել նախագահի պաշտոնի համար պայքարողների ցուցակը:
Հիշեցնենք, որ Մուսան կավարտի պաշտոնավարումը ԱՊԼ-ում այս տարվա մարտին: Մինչ համարաբական միության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելը նա երկար տարիների գլխավորել է Եգիպտոսի արտգործնախարարությունը: